‘Անի Գեւորգյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քր. գործ’

1159

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայության կայքում հայտնվել է մի հաղորդագրություն, համաձայն որի քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման` 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել իր նկատմամբ: 

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ոստիկանությունը բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանին, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին և երկու լրագրողների` Սարգիս Գևորգյան (iLur.am), Անի Գևորգյան («ՉԻ»): Մինչ ոստիկանության ժամանելը՝ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտել են քաղաքացիական համազգեստով ՀՀԿ երիտթեւի անդամները, ովքեր արհեստականորեն ստեղծել են քաշքշուկ և փորձել խլել թռուցիկները: 

Նախորդ հոդվածը‘Դատավորի անտեղյակությո՞ւն, թե՞ Ռուբեն Հայրապետյանի «պրոտեկցիոնիզմ»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2013 թ. աճել են 25%-ով’