‘Անի Գևորգյանը ՀՔԾ-ում հաղորդում է ներկայացրել 3 դրվագի հետ կապված’

904

ՉԻ-ի լրագրող Անի Գևորգյանը փետրվարի 12-ի դեպքերի հետ կապված Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այս մասին Գևորգյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում։

«Հաղորդման մեջ երեք դրվագ եմ ներկայացրել․ առաջինը վերաբերում է Մաշտոցի պողոտայում ոստիկան Վարդան Գևորգյանի կողմից իմ նկատմամբ կիրառված բռնությանը, երբ վերջինս քաշքշում էր ինձ՝ փորձելով խլել տեսախցիկս, երկրորդ դրվագը կապված է ոստիկանուհու կողմից իմ տեսախցիկի հիշողության քարտերի գողանալու հետ և երրորդ դրվագը, երբ Կենտորնի ոստիկանության բաժնի պետ Արտակ Պողոսյանը հարվածում է դեմքիս ու խլում հեռախոսս», – պատմել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ իրեն դատաբժշկական ուղեգիր են տվել, և ինքը գնացել է փորձաքննության։

«Դատաբժիշկը զննեց, նշումներ կատարեց ու առաջիկայում եզրակացությունը կուղարկի ՀՔԾ-ի քննիչին», – նշել է Գևորգյանը։

Շարունակությունն՝ այստեղ 

Նախորդ հոդվածը‘«Հայաստան» հանրախանութի տեղում՝ «Երեւան Սիթի» . Առավոտ’
Հաջորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ». Ս.Սարգսյանի ելույթը բացահայտ ճնշում էր ՍԴ-ի վրա’