‘Անլեգալ ներգաղթյալը խոստովանել է , որ ինքն է սպանել ամերիկացի ուսանողուհուն’

1673

Անօրինական ներգաղթյալ Քրիստիան Ռիվերային մեղադրանք է ներկայացվել ամերիկացի 20-ամյա ուսանողուհի Մոլլի Թիբեթսի սպանության համար:

Ռիվերան աշխատել է աղջկա տնից ոչ հեռու գտնվող ֆերմայում:

Մոլլի Թիբեթսը կորել էր մեկ ամիս առաջ: Նրա մարմինը հայտնաբերվել էր օգոստոսի 21-ին  եգիպտացորենի դաշտում, Այովա նահանգի Բրուքլին քաղաքից 19 կմ հարավ-արևելք:

Ոստիկաններին աղջկա դիակի մոտ է բերել Ռիվերան ինքը՝ տալով խոստովանական ցուցմունքներ: Նրան առաջին կարգի սպանության մեղադրանք է ներկայացվել:

Հանրապետական մի քանի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արդեն փորձում են Ռիվերայի ձերբակալությունն օգտագործել՝ ներգաղթի վերաբերյալ օրենսդրության խստացման հարցը բարձրացնելու համար:

 

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պերեսը կարող է օգտվել ՊՍԺ-ում ստեղծված իրավիճակից’
Հաջորդ հոդվածը‘Տեսակրկնությունների համակարգը կկիրառվի նաև Չեմպիոնների լիգայում’