‘
Արգենտինայի հավաքականի հարձակվող Անխել դի Մարիայի՝ 118-րդ րոպեին Շվեյցարիային խփած գոլը դարձավ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում ամենաուշը խփած գոլը:
Դի Մարիան բարելավեց կիսապաշտպան Դանիել Բերտոնիի ցուցանիշը, ով 1978 թվականին Նիդեռլանդնների հավաքականի հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ աչքի ընկավ 115-րդ րոպեին: Արգենտինայի հավաքականը հաղթեց մրցաշարում, իսկ Բերտոնիի գոլը սահմանեց վերջնական հաշիվը՝ 3:1:
‘