‘Անխել Դի Մարիան դատապարտվել է 1 տարվա ազատազրկման’

1281

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Իսպանիայում հարկային խարդախության գործով դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, հաղորդում է Marca-ն:

Ֆուտբոլիստն ընդունել է, որ Մադրիդի «Ռեալում» հանդես եկած տարիներին 1.3 միլիոն եվրո հարկ է թաքցրել:

Դի Մարիան կվճարի 2 միլիոն եվրոյի տուգանք: Հետաքննության հետ համագործակցելու դեպքում 2 տարուց քիչ պատժաչափն Իսպանիայում կիրառվում է պայմանական:

Նախորդ հոդվածը‘ Մինո Ռայոլայի հաճախորդների խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի «Արարատի» փոխնախագահ. Մեր բոլոր հաղթանակները լինելու են Հայաստանինը’