‘Անխել դի Մարիան մարզվում է «Ռեալ»-ում’

1239

«Ռեալի»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան, ավարտելով Աշխարհի առաջնությունից հետո տրված հանգստյան շրջանը, մարզումների է անցել մադրիդյան թիմում: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը: Արգենտինացին «Ռեալ»-ում մարզվում է առանց սահմանափակումների: Նշենք, որ նախկինում տեղեկություններ էին հայտնվել ֆուտբոլիստի՝ «ՊՍԺ» տեղափոխվելու մասին: Սակայն այս տրանսֆերի իրականացման համար, որը գնահատվում է շուրջ 60 մլն եվրո, փարիզեցիները պետք է բաժանվեին բարձր  վարձատրվող արտասահմանցի մի շարք ֆուտբոլիստներից՝ պահպանելու համար ֆինանսական արդարությունը:

Նախորդ հոդվածը‘Բջջային օպերատորների շրջանում ամենաշատ բողոքները ստացվում են «Օրանժ»-ից’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմում նոր բջջային օպերատորի սեփականատերը հայկական ընկերություն է’