‘Անխել դի Մարիա. «Ես խոսել եմ Լավեսիի ու Մասկերանոյի հետ այն մասին, որ մի օր միասին վերադառնանք «Ռոսարիո Սենտրալ»»’

958

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան երբեք չի մոռացել իր առաջին ակումբի մասին: «Ռոսարիո Սենտրալ» ակումբում Անխելը հայտնի դարձավ Արգենտինայում, որից հետո տեղափոխվեց պորտուգալական «Բենֆիկա», իսկ այնուհետ դարձավ համաշխարհային մակարդակի աստղ մադրիդյան «Ռեալի» կազմում: Անցած ամռանը Դի Մարիան տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ արդեն հասցրել է երկու գոլ խփել Անգլիայի առաջնությունում:  

Այդ ամենի հետ մեկտեղ Արգենտինայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը չի մոռանում հարազատ ակումբի մասին և մտադիր է մի օր վերադառնալ «Ռոսարիո Սենտրալ», ընդ որում՝ ոչ միայնակ, այլ Արգենտինայի հավաքականի մյուս աստղերի հետ միասին:

«Երբ ինձ հարցնում են, թե ի՞նչ եմ անելու ապագայում, ես պատասխանում եմ, որ վերադառնալու եմ «Ռոսարիո Սենտրալ»: Այդ ակումբը միշտ իմ սրտում է: Ի դեպ, ես նաև Լավեսիին և Մասկերանոյին ասել եմ, որ մի օր մենք միասին կարող էինք այդտեղ տեղափոխվել»- ասել է Դի Մարիան Radio del Plata-ի եթերում:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ի ՀՀ դատավորի մրցույթը մտահոգություններ է հարուցում. Հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘Վաղարշների եւ սաքուլիկների հարցերը պետք է երիտասարդները լուծեն’