‘Անխել դի Մարի. «Մեսսին և Ռոնալդուն երկու՝բոլորովին տարբեր ֆուտբոլիստներ են և կասկած չկա, որ նրանք լավագույնն են աշխարհում»’

536

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսպաշատպան Անխել դի Մարիան կարծում է, որ ՖԻՖԱ-ն «Ոսկե գնդակի» երկու մրցանակ պետք է սահմանի ֆուտբոլիստների համար:

«Մեսսին և Ռոնալդուն երկու՝բոլորովին տարբեր ֆուտբոլիստներ են և կասկած չկա, որ նրանք լավագույնն են աշխարհում: Կարծում եմ, որ ՖԻՖԱ-ն պետք է «Ոսկե գնդակի» երկու մրցանակ սահմանի: Մեկը թող վիճարկեն Մեսսին և Ռոնալդուն, իսկ մյուսը՝ մնացած բոլոր ֆուտբոլիստները», — արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալման ընթացքում Պերմյակովի մոտ հայտնաբերվել է բջջային երեք հեռախոս, գրպանի էլեկտրական լապտեր, 6 հազար դրամ’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ‘