‘Անկախության հանրաքվե-22. Վերականգնում ենք մեր կորսված անկախությունը’

956

22 տարի առաջ՝ 1991թ. Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն, որի արդյունքում Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Դա մի գործընթաց էր, որին լծվել էին բոլորը՝ մեծ ու փոքր, բանվոր թե գյուղացի, աղքատ թե հարուստ: Դա մի գործընթաց էր, որին իրենց ավանդը դնելը մեծ պատիվ էին համարում  մեր ազգի մտավորականները, սերուցքը: Ահավասիկ, ներկայացնում ենք սեպտեմբերի 21-ի հանրաքվեի եւ անկախ պետականության գործընթացին մասնակցած մտավորականների խոսքը՝ հանրաքվեի ժամանակ:

Սերո Խանզադյան

Ես արդեն երկար ժամանակ է, որ ժողովրդի մեջ, սիրելի մարդկանց շրջապատում կոչ եմ անում սեպտեմբերի 21-ին ձայն տալ Հայաստանի անկախության օգտին եւ ասել՝ ԱՅՈ: Մենք ոչ թե անկախություն ենք ստեղծում մեր տառապյալ Հայաստանում, այլ վերականգնում ենք մեր կորսված անկախությունը:

Մենք անկախություն ստեղծեցինք 1918 թվականին, սակայն Լենին-Աթաթուրք բռնակալները Հայաստանի անկախությունը բռնությամբ տապալեցին: Ուրեմն, խոսքը ոչ թե անկախություն ստեղծելու մասին է. այլ մեզնից խլված անկախությունը վերականգնելու:

Շարունակելի 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Հայաստանը’
Հաջորդ հոդվածը‘Անկախության հանրաքվե-22. Գնացել եմ մեր տեղամասը եւ անկախության համար ասել եմ «ԱՅՈ»-ս’