‘
ԱՄՆ-ում նշվել է Անկախության հռչակագրի ստորագրման 240-ամյակը:
1776 թ. հուլիսի 4-ին հյուսիսամերիկյան 13 գաղութներ ստորագրեցին անկախ պետություն հռչակելու և Բրիտանական կայսրությունից բաժանվելու մասին փաստաթուղթը: Աշխարհի քարտեզի վրա նոր երկիր հայտնվեց՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույն օրը շնորհավորել է նաև իր ավագ դստերը՝ Մալիային՝ ծննդյան 18-ամյակի կապակցությամբ:
Ելույթ ունենալով Անկախության օրվա հանդիսության ժամանակ՝ Օբաման, մասնավորապես, ասել է. «Հուլիսի 4-ին մենք վայելում ենք հոթ-դոգ և համբուրգեր, խորոված, հրավառություններ փողոցներում, և մեզնից շատերի համար՝ սա հանգստյան օր է: Բայց շատ կարևոր է հիշել, թե այս երկիրն ինչ հրաշք է: Ոնց է մեր բախտը բերել, որ շատ սերունդներ առաջ մեր նախնիները, զենքը ձեռքներին, որոշել են պայքարել հանուն ազատության»:
Փոխանցում է euronews-ը:
‘