‘
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով 1990 թվականի օգոստոսի 23-ին ընթերցել է ՀՀ Անկախության հռչակագիրը, այսօր մամուլի ասուլիս է տվել: Ասուլիսի ժամանակ Արամ Մանուկյանը խոսել է ՀՀ անկախության հռչակման մասին՝ նշելով, որ սերը բակավան չէ անկախություն պահելու համար:
«Խելքի գործ է, ապուշի, անգրագետի բան չի անկախությունը: Դու պիտի տառապես, չարչարվես, պայքարես, դա երեխա մեծացնելու նման բան է: Ցավոք սրտի, մենք հիմա ոչ թե այս փաստաթղթի իրականացման, ուժեղացման փուլում ենք, այլ կորցնելու փուլում: Տարին տարվա վրա մենք կորցնում ենք այս արժեքի գոյությունը»,- ասաց Արամ Մանուկյանը:
Բացի դա, Արամ Մանուկյանը խոսել է նաև այսօր ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Ընտրական օրենսգրքի ու ՏԻՄ ընտրությունների մասին:
Նշենք նաև, որ այսօր Արամ Մանուկյանն ասուլիսից առաջ լրագրողներին նվիրեց Անկախության հռչակագրի կրկնօրինակներից՝ իր մակագրությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Թադևոսյան
‘