‘Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է որոտացել’

598

Փետրվարի 1-ի ցերեկը Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Reuters գործակալությունը: Նախնական տվյալներով՝ դիվերսիայի արդյունքում տուժել է մի քանի հոգի: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներ, բժիշկները օգնություն են ցուցաբերում վիրավորներին: Դեպքի վայրում են նաև պայթյունների տեխնիկայի մասնագետներ, ոստիկաններ, որոնք փորձում են պարզել պայթյունի պատճառը: Քննիչներն արդեն ենթադրություն են հայտնել, որ կատարվածն ահաբեկչական գործողություն է, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Նման եզրակացության ոստիկանները հանգել են այն բանից հետո, երբ պայթյունի վայրում հայտնաբերվել են մարդու մարմնի մասունքներ՝ բնորոշ վնասվածքներով: Դեսպանատան շենքը վնասվել է, դեպքի վայրից ծուխ է ելնում, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Սոչիում օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար արդեն ծախսվել է $38 մլրդ’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը’