‘Անկարայում ճեպընթացը մխրճվել է գնացքաքարշին. չորս զոհ, տասնյակ վիրավորներ’

2074

Անկարայում ճեպընթաց գնացքը ռելսերից դուրս է եկել և մխրճվել է երկաթուղու տեխնիկական վիճակն ստուգող լոկոմոտիվի մեջ: Առնվազն չորս մարդ զոհվել է, 43 հոգի վիրավորվել են:

Անկարայի քաղաքապետ Վասիպ Շահինը ժամանել է դեպքի վայր: Նա հայտնել է, որ ճեպընթացը Անկարայից ուղևորվում էր Անատոլիայի կենտրոնական մասում գտնվող Կոնյա քաղաքը:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 6.30-ին, Մարշանդիզ կայարանում, որն Անկարայի գլխավոր կայարանից մոտավորապես ութ կիլոմետր հեռու է: Այդ կայարանը դեպոյի կողքին է, և դրանից հիմնականում դեպոյի բանվորներն են օգտվում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային Ազգերի լիգա` Աշխարհի ակումբային առաջնության փոխարեն’
Հաջորդ հոդվածը‘Կավանին կարող է փոխարինել Դիեգո Կոստային’