‘Անկարան բացատրություններ է պահանջել ԱՄՆ-ից’

1433

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, թե ի տարբերություն Անկարայի՝ Վաշինգտոնը սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցությունը չի համարում ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության իր աղբյուրին:

Դեսպանի կանչմանը նախորդել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունը. «Ոչ մի նոր բան այն մասին, ինչ մեզ առաջարկել է թուրքական կողմը, չեմ կարող ասել: Մենք, ինչպես գիտեք, PYD-ը ահաբեկչական կազմակերպություն չենք համարում»:

Քիրբիի մեկնաբանությունը վերաբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որով վերջինս փետրվարի 7-ին ԱՄՆ իշխանություններից պահանջել է հստակեցնել՝ իրենք ո՞ւմ են պաշտպանում՝ սիրիացի քրդերի՞ն, թե՞ Անկարային: «Մեն ինչպե՞ս կարող ենք ձեզ վստահել: Ձեր գործընկերը ե՞ս եմ, թե՞ Քոբանիի ահաբեկիչները»,- ասել էր Էրդողանը:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ դեսպանը` ՀՀ իշխանություններին. կատարեք տնային աշխատանքը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Նենգ օտարները եւ հայի պատասխանատվությունը’