Անկարան Կիևից բացատրություն է պահանջել

196

Անկարան Կիևից պահանջել է բացատրություն տալ թուրք գործարարների և բանկերի դեմ Ուկրաինայում սկսված հակաքարոզչական կամպանիայի կապակցությամբ, երեքշաբթի գրել է Aydinlik թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Ավելի վաղ պարբերականը տեղեկացրել է, որ Ուկրաինայում քարոզ է տարվում պատժամիջոցներ կիրառել թուրք գործարարների և բանկերի դեմ, քանի որ Անկարան չի պաշտպանում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի երկրների կիրառած սահմանափակումները։ Յուրօրինակ սև ցուցակում են հայտնվել թուրքական Ziraat Bankasi, Is Bank  և Credit Europe Bank  բանկերի ղեկավարները։

Ուկրաինայում Թուրքիայի նախկին դեսպան Թուգայ Ուլուչևիկը, մեկնաբանելով այս լուրը, կոչ է արել ԱԳՆ կանչել Ուկրաինայի դեսպանին, իսկ Եվրամիությունում Անկարայի նախկին ներկայացուցիչ Ուլուչ Օզյուլքերը հիշեցրել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որ կարող է բանակցություններ վարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԴԽ․ Երևանը և Բաքուն զինադադար են կնքել Ռուսաստանի շնորհիվ
Հաջորդ հոդվածըԹուրքերը կոչ են անում պատժել Կիևին