‘Անկարան և Դամասկոսը պատրաստ են ուղիղ կապ հաստատել’

728

Անկարան և Դամասկոսը պատրաստ են ուղիղ կապ հաստատել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Փորձը ցույց է տալիս, որ երբ տարաձայնություններ են ծագում, լավագույն միջոցը ուղիղ կապ հաստատելն է,- ասել է նախարարը:- Գիտեմ, որ Թուրքիան և Սիրիան պատրաստ են դրան»: «Դա մեկնաբանությունների աղավաղումը բացառելու ամենապարզ միջոցը կլինի,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:- Մենք շահագրգռված ենք և կխրախուսենք  կողմերին, որ դա արվի»:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘«Միլանը» պատրաստվում է Գվարդիոլային 4-ամյա պայմանագիր առաջարկել’
Հաջորդ հոդվածը‘Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակացույցը’