‘Անկարա. Եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ը ցանկանան, ապա ԼՂ հակամարտությունը շատ արագ կկարգավորվի’

789

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը «չի ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Ինչպես հաղորդում է «Թրենդը», վկայակոչելով «Սթար» թերթը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ միջազգային հասարակայնությունը դատապարտում է «Ադրբեջանի տարածքների օկուպացումը»: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հնարավորության մասին` Էրդողանը նշել է, որ եթե դա ցանկանան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ապա հարցը շատ արագ կլուծվի: 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն ներկուսակցական լրջագույն խնդիրներ ունի քննարկելու’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ. Հատուկ ծառայություն իրականացնողները բռնության գործադրմաբ ստիպել են խոստովանել չկատարված մի շարք հանցագործություններ’