‘Անկարգությունները Կահիրեում չեն դադարում. սպանվել է 5, վիրավորվել՝ գրեթե 450 մարդ’

540

Նախագահական գվարդիան լիովին իր վրա կվերցնի Եգիպտոսի առաջնորդ Մուհամեդ Մուրսիի նստավայրի պաշտպանությունը: Ինչպես այսօր տեղական ԶԼՄ-ներին հաղորդել են գվարդիայի հրամանատարության ներկայացուցիչները, առաջիկայում գվարդիականներն ամբողջովին կփոխարինեն ՆԳՆ ուժերին, որոնք այդպես էլ չկարողացան վերականգնել կարգուկանոնը Կահիրեում՝ նախագահական նստավայրի շրջակայքում: Նրանց խոսքերով՝ այժմ գվարդիան ղեկավարությունից հրամանի է սպասում և պատրաստվում է ցուցարարներից «մաքրել» նստավայրին հարող փողոցները: Արդեն իսկ նստավայրի  շուրջ ութ զրահամեքենա է տեղակայվել:

Մինչդեռ երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած երեկոյան Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև ընդհարումների արդյունքում զոհվել է հինգ մարդ:Նրանք բոլորը հրազենային վնասվածքներ են ստացել: Վիրավորվել է գրեթե 450 հոգի, այդ թվում՝ 35 ոստիկան: Առավոտյան իրադրությունը փոքր-ինչ խաղաղվել է, ցուցարարներից շատերը գնացել են առավոտյան աղոթքի:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ուսով հպվել է ՌԴ նախագահին, ինչի արդյունքում կարճատև հանդիպում է ունեցել նրա հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը’