‘
Բասկետբոլի Հունաստանի Գավաթի եզրափակիչ հանդիպումը երկու սկզբունքային մրցակցների՝ «Օլիմպիակոսի» եւ «Պանատինաիկոսի» միջեւ դադարեցվել տրիբունաներում ծագած անկարգությունների պատճառով, հայտնում է Talkbasket-ը:
Դեռ մինչեւ հանդիպումը, վարժանքների ժամանակ «Պանատինաիկոսի» խաղացող Կայլ Հայնսի ուղղությամբ ճայթռուկ էին նետել, որը այրել էր նրա մազերը:
Հանդիպման ընթացքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. բախումներ են սկսվել ոչ միայն երկրպագուների, այլ նաեւ VIP հյուրերի միջեւ: Այնուհետեւ անկարգությունները տեղափոխվել խաղադաշտ: Ընդ որում, միմյանց էին բախվել ոչ միայն մրցակից թիմերի, այլ նաեւ նույն թիմի երկրպագուները:
Ի վերջո, հանդիպման մրցավարը ստիպված է եղել խաղացողներին հանդերձարան ուղարկել:
‘