‘Անկարգությունների պատճառով զոհվածների վերաբերյալ Բալթիմորի քաղաքապետարանը հաշվետվություն է ներկայացրել’

1092

‘

Պաշտոնական տվյալներով՝ այրվել են 144 մեքենա եւ 15 շենք, խանութների կողոպուտից հասցված վնասները դեռեւս պետք է հաշվել: Ձերբակալված է գրեթե 200 մարդ: Այժմ Բալթիմորի փողոցները վերահսկում են Ազգային գվարդիայի զինվորները, գործում է պարետային ժամ՝ բնակիչներին արգելված է հայտնվել փողոցներում երեկոյան ժամը տասից մինչեւ առավոտյան հինգը:

Բողոքի ակցիաները սկսվել են Բալթիմորում՝ Մերիլենդ նահանգի ամենախոշոր քաղաքում, ապրիլի 23-ին: Չորս օր անց ցույցերը վերածվել են անկարգությունների: «Օրվա երկրորդ կեսին ցուցարարների մի խումբ հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա»,- հայտնել են իրավապահ մարմինները՝ նշելով, որ ցուցարարների դեմ կիրառվել է արցունաքաբեր գազ:
Անկարգությունները կապված էին Բալթիմորի 25-ամյա աֆրոամերիկացի բնակիչ Ֆրեդի Գրեյի մահվան հետ: Նա մահացել էր ապրիլի 19-ին հիվանդանոցում՝ ոստիկանության կողմից բերման ենթարկվելու ընթացքում ստացած վնասվածքների արդյունքում: Ցույցերի մասնակիցները պահանջում էին պատժել սեւամորթ տղամարդու մահվան մեղավորներին: Քաղաքային իշխանությունները խոստացել են անցկացնել մանրակրկիտ հետաքննություն: Հաղորդում է Reuters-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկո. «Անհեթեթություն» է պնդել, թե ես Շքերթի չեմ մեկնում՝ Արևմուտքին հաճոյանալու համար»’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայում մահապատժի են ենթարկվել թմրատրաֆիկի համար դատապարտված կալանավորները’