‘
Գերմանիայի արևելքում գտնվող Խեմնից քաղաքում բախումներ են տեղի ունեցել ներգաղթի կողմնակից և հակառակորդ ցույցերի մասնակիցների միջև, մի քանի մարդ տուժել է:
Ծայրահեղ աջ ակտիվիստները երկու օր չեն լքել քաղաքի կենտրոնն այն բանից հետո, երբ կիրակի օրն այնտեղ մարդ է սպանվել: Սպանության կասկածանքով ձերբակալվել են Սիրիայի և Իրաքի քաղաքացիներ:
Աջ ծայրահեղականներից քիչ հեռու բողոքի ցույց են արել ձախ ակտիվիստները, որոնք իրենց ընդդիմախոսներին մեղադրել են, թե նրանք սպանության միջոցով փորձում են քաղաքական կապիտալ ձեռք բերել:
Գերմանական իշխանությունները հակամարտության երկու կողմերին հանդարտության կոչ են արել և նախազգուշացրել զերծ մնալ ինքնադատաստանից:
Փոխանցում է BBC-ն:
‘