‘Անհայտ անձը դանակներով ներխուժել է Կոնգրեսի գրասենյակ, ապա դիմել փախուստի ‘

2829

Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ անհայտ անձը զինված ներխուժել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: Դեպքի կապակցությամբ մենք զրուցեցինք Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հետ:

«Այսօր, 12:00-12:30-ի միջակայքում, Կոնգրեսի գրասենյակ է ներխուժել մի քաղաքացի, ով ձեռքերին ունենալով երկու դաշույններ՝ սպառնալիքներ է տեղացրել Կոնգրեսի ղեավարության հասցեին, այնուհետեւ դիմել փախուստի: Մենք անմիջապես տեղեկացրել ենք ոստիկանությանը, ոստիկանությունը ժամանել է, այժմ վերցնում են համապատասխան վկայություններ՝ դեպքին ներկա անձանցից: Ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: Ավելի ուշ մենք հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ եւ գնահատականներով»,- մեզ հետ զրույցում նշեց Մուսինյանը:  

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը Գերմանիայում քննարկել է Վիլնյուսի գագաթնաժողովի հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Պաուլո Ֆուտրե. Վախենում եմ, որ Բլատերը Պորտուգալիային կարող է թույլ չտալ որակավորվել ԱԱ 2014’