‘Անհայտ անձը դանակով վիրավորել է Նիդերլանդների հյուպատոսին’

750

Այսօր Խորվաթիայում անհայտ անձը դանակով հարձակվել է Նիդերլանդների հյուպատոսի վրա՝ ավելի քան 10 հարվածներ հասցնելով գլխի և պարանոցի շրջանում: Դեպքից հետո հյուպատոսը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ria.ru-ն:

Ենթադրվում է, որ 72-ամյա կինը փորձել է պաշտպանվել, սակայն ոճրագործը հարվածել է նաև այն ժամանակ, երբ կինը գտնվում էր հատակին:

Ոստիկանությունը հաստատել է այս փաստը, և հանցագործին հայտնաբերելու նպատակով այժմ ուսումնասիրվում են Նիդերլանդների դեսպանատան տարածքում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրությունները:

Նախորդ հոդվածը‘Պակիստանի սահմանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է յոթ մարդ’
Հաջորդ հոդվածը‘Քենիայի փոխնախագահի դատավարությունը. դատախազը կաշառատվության դեպք է հայտանաբերել’