‘Անհայտ անձը իրեն կախել է Մայդանի տոնածառից’

1111

Անհայտ անձը իրեն կախել է Կիեւի Անկախության հրապարակում տեղակայված Ամանորյա Տոնածառի կարկասից: Հիշեցնենք, որ հենց այդ հրապարակում` Մայդանում են ընթանում հակառավարական ցույցերը: Հաղորդում է «РИА Новости»`-ն հղում կատարելով  Ներքին գործերի նախարարությանը:

Անհայտ անձի մարմինը հայտնաբերելու մասին տեղեկատվությունը իրավապահները ստացել են այսօր` տեղական ժամանակով ժամը 11-ին:

Ներկա պահին մարմինն ուղարկել են դատաբժշկական փորձաքննության: Իրավապահերը նշել են, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: 

Հ.Գ. Քիչ առաջ ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են, որ անհայտ անձը Վոլընի 55-ամյա բնակիչ է, սեռը` արական: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է 64-ամյա Ա. Գ.-ի դին’
Հաջորդ հոդվածը‘Սպանություն Սարյան փողոցում’