‘Անհայտ անձը սպանել է Այգեստան գյուղի բնակչուհուն և թալանել նրա տունը’

669

Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան ննջասենյակում, խեղդելու միջոցով, սպանել է 1958 թ. ծնված Հերմինե Գրիգորյանին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջելու է առավելագույն պատժամիջոցներ՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘Խորխե Վալդանո. «Եթե Գվարդիոլան Մոցարտն է, ապա Մոուրինյոն Սալյերին է»’