‘Անհայտ անձինք կեղտով լի տոպրակներ են նետել Ուկրաինայի ընդդիմադիր պատգամավորիների վրա’

795

Ուկրաինայի Գերագույն Ռադայի մի խումբ պատգամավորներ, որոնք հարում են Յուլիա Տիմոշենկոյի Батькивщинa ընդդիմադիր կուսակցությանը, այսօր Խարկովի վերաքննիչ դատարանից դուրս գալու ժամանակ խուլիգանական հարձակման են ենթարկվել: Անհայտ անձինք կեղտով լի տոպրակներ են նետել պատգամավորների ուղղությամբ, գրում է  Интерфакс-Украина-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ հարուցված դատական գործի հերթական նիստի ավարտից հետո:

Խուլիգանական հարձակմանը մասնավորապես ենթարկվել են պատգամավորներ Արսեն Ավակովը, Վալերի Գոլովկոն, Անդրեյ Կոժեմյակինը և նախկին վարչապետի հանրային պաշտպան Սերգեյ Վլասենկոն, ով օրերս զրկվել է պատգամավորական մանդատից:

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ թեկնածուներին. Թույլ տվեք հիշեցնել՝ այսօր Երևանում բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60.000 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեր անհանդուրժող ընկերը էս անգամ ոչ Ժիգլովին է հիշում, ոչ էլ` Մարտի 1-ը ‘