‘Անհայտ անձինք Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կահավորմանը վնասներ են պատճառում’

4339

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) 90 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախորդ տարվա սեպտեմբերին մեկնարկած աշխատանքները կավարտվեն 2018-ին:

Որոշ հատվածներում ճանապարհը լայնացվում է, ինչի հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել տեղափոխել ենթակառուցվածքները, այդ թվում՝ խմելու ջրագիծը: ճանապարհի 10-17-րդ կմ հատվածում ընթանում են Վանաձոր քաղաքը սնուցող 1020մմ տրամագծով խմելու ջրագծի տեղափոխման աշխատանքները:

Շինհրապարակ այցելած նախարար Վահան Մարտիրոսյանին տեղեկացրել են, որ նոր խողովակները տեղադրվել են, սակայն անհրաժեշտ է կատարել կապակցման աշխատանքները` ջրի հոսքը հնից տեղափոխելով նոր խողովակաշար:

Ինչ վերաբերում է բուն ճանապարհին, ապա այս հատվածում ներկայում համահարթեցվում է հողային պաստառը, կառուցվում են կողնակները և կողային առուներ, տեղադրվում են ճանապարհային պատվածքի հիմքի շերտերը, վերականգնվում է ջրահեռացման համակարգը:

Վահան Մարտիրոսյանին ասել են, որ անհայտ անձանց կողմից ճանապարհի կահավորմանը պատճառվում են վնասներ, այդպիսով խախտվում են անվտանգ երթևեկության համար սահմանված չափանիշները:

Նախորդ հոդվածը‘Բաղդադը չի բացառում Իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծումը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում տարեկան 211 աշակերտ է մահանում ֆիզկուլտուրայի ժամերին’