‘Անհապաղ ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին’

1036

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, որը մարտի 3-ից չոր հացադուլ է հայտարարել՝ ի նշան դատարանի որոշման դեմ բողոքի՝ մինչև մարտի 9-ը հետաձգել  նրա վերջին խոսքը:

«Անցել է 20 ամիս, երբ նրան ձերբակալել են Ուկրաինայում և տեղափոխել Ռուսաստան: Այդ ընթացքում, ինչպես հաղորդվել է, Սավչենկոն ենթարկվել է հարցաքննությունների, հարկադիր «հոգեբուժական փորձաքննությունների», պահվել է մենախցում: Նրա դատավարությունը և ազատազրկումը Ռուսաստանի կողմից միջազգային չափորոշիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և Մինսկի համաձայնությունների պայմանները չկատարելու դրսևորում է»,- ասվում է Քերիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է պետքարտուղարության կայքում:

Սավչենկոյի դատավարությունը տեղի է ունենում Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նոր ու իրական Ընտրական օրենսգիրքը, կամ՝ «Անկոչ դիտորդը թաթարից բեթար է»’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Աշոտ Գեւորգյանի մահվան կապակցությամբ’