‘Անհավանական թռիչքը տանիքից դարձել է YouTube-ի հիթը. Տեսանյութ’

1187

Տեսահոլովակը, որում երիտասարդ տղան մի տանիքից մյուս տանիքն է թռչում, դարձել է  YouTube-ի հիթը՝ երկու օրում հավաքելով 2 միլիոն դիտում: Տեսահոլովակի հեղինակը էքստրեմալ է, որն զբաղվում է «Ռուֆ-ջամփինգով»  (roof-jumping՝ թռիչք տանիքներից ): Իր հիանալի թռիչքը նա նկարահանել է  GoPro տեսախցիկով, որը ամրացրել էր իր պաշպանական սաղավարտին: Տեսանյութը սկսվում է այնտեղից, որ ռուֆ-ջամփիստն իր սենյակում պատրաստվում է թռիչքին: Հետո նա դուրս է գալիս տնից և կատարում մի քանի  նախապատրաստական թռիչքներ՝ ոչ շատ բարձ բարձրությունից, որից հետո իր երրորդ փորձը դառնում է գլախավոր թռիչքը. նա արագ վազքով թռչում և վայրէջք է կատարում հարևան տան տանիքի վրա, սահում տանիքից և հայտնվում պտուտակավոր աստիճանների վրա: Ապա՝ ասես ոչինչ էլ չէր եղել, իջնում է ցած:

 

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիի դատարանը հեռակա կալանքի որոշում է ընդունել նախկին նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ Վենգերը գոհ է Սանչեսից’