‘Անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել’

881

Ինդոնեզական անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Առավոտյան կապվել ենք Ջակարտայում ՀՀ դեսպանության հետ և վերջնականապես հստակեցրել, որ անհետացած ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել»,-ասել է Բալայանը:
AirAsia ընկերության A320-200 օդանավը ցամաքային ծառայությունների ռադարներից անհետացել է դեկտեմբերի 28-ի առավոտյան` ժամը 6:24-ին՝ Սուրաբայ քաղաքի օդանավակայանից մեկնելուց 42 րոպե անց: Թեև գիշերվա ընթացքում մի քանի նավեր շարունակել են որոնումները, լայնամասշտաբ գործողությունն սկսվել է միայն արևածագից հետո: Որոնումներին մասնակցում են մի քանի երկրներ: Ինքնաթիռն աղետի ոչ մի ազդանշան չի տվել: Օդանավը պետք է Սինգապուր ժամաներ ժամը 08:30-ին: 
Ավիաընկերության ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 155 ուղևոր, այդ թվում՝ 17 երեխա: Բացի այդ, օդանավում եղել են երկու օդաչու, բորտ-ինժեները և չորս բորտուղեկցորդներ:

Նախորդ հոդվածը‘Կալանավորվել է կաշառք ստացած դատավորը, հրապարակվել է կաշառք ստանալու տեսանյութը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ներում է շնորհել 12 տարվա ազատազրկված ՔԿՎ նախկին պետին’