‘Անհետացած օդանավից նորություններ չկան, սակայն հույսը չի լքում’

1008

Երեքշաբթի Մալայզիայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 2014 թ. մարտի 8-ին անհետացած ինքնաթիռի ուղևորների հիշատակը: Այնուհանդերձ, MH370 չվերթն իրականացնող «Բոինգի» անհետացումից երկու տարի անց անգամ Մալայզիայի և Ավստրալիայի իշխանությունները հյուսը չեն կտրում, որ  այն գտնվելու է: 

Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը, որում կար 239 մարդ, չվերթ էր իրականացնում Կուալա-Լամպուրից դեպի Պեկին: Օդանավը ռադարների էկրաններից անհետացել էր օդ բարձրանալուց 40 րոպե անց՝ Հարավ-չինական ծովի վրայով թռչելիս: Հայտնի է, որ անհետանալուց առաջ ինքնաթիռը կտրուկ շեղվել էր երթուղուց և շարժվել հակառակ ուղղությամբ:

Ավստրալական որոնողական ջոկատները շարունակում են «սանրել» 120 հազար քառ. կմ տարածք Հնդկական օվկիանոսի հարավային մասում, որտեղ, փորձագետների հաշվարկներով՝ կարող են լինել ինքնաթիռի բեկորները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ «Բորուսիա Դորտմունդ» — «Բավարիա». գլխավոր մարզիչների էմոցիաները(Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ’