‘Անհետացել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի հայազգի զինծառայողը’

1025

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը դեռ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են  ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Արթուր Աֆյանը անհետացել է փետրվարի 21-ի առավոտյան: Զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել վերջինիս կինը, որը հայտնել էր, որ փետրվարի 21-ի առավոտից հետո Արթուրի մասին տեղեկություններ չունի: Հայտնի է նաև, որ Արթուր Աֆյանի մոտ բջջային հեռախոս կա, բայց նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

Արթուր Աֆյանի հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները կրկին նախագահականի դիմաց են’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ քառօրյայի նիստերը մարտի 16-19-ից կտեղափոխվեն 23-26-ը’