‘«Անհնար է քիմիական գործարանի աշխատանքը հենց այնպես կանգնեցնել». Նաիրիտցիները շարունակում են պայքարը (Տեսանյութ)’

903

Այսօր կառավարության շենքի դիմաց կայացավ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պահանջում էին մարել կուտակված աշխատավարձերի պարտքը: Նաիրիտցիները հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն նրանց պահանջը այդպես էլ անարձագանք մնաց:
Հիշեցնենք, որ վերջին վճարումը նաիրիտցիներին տրվել է փետրվարի 20-ին՝ մեկ ամսվա աշխատավարձ: Այդուհանդերձ, պետությունը շարունակում է պարտք մնալ միջինը 18-20 ամսվա աշխատավարձ եւ դեռեւս չի սահմանում աշխատավարձերի մարման ժամանակացույց:

Արդեն նախկին աշխատակից Լեւոն Սարգսյանը iLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Նաիրիտի»՝ որպես քիմիական գործարանի գործունեության դադարեցման խնդրին՝ նշելով, որ անհնար է քիմիական գործարանների աշխատանքը հենց այնպես կանգնեցնել: Գործարանը չի աշխատում, բայց այնտեղ ռեակցիաներ են կատարվում, ինչը, վտանգից ելնելով, պահպանության անհրաժեշտություն է պահանջում, ինչն էլ, իր հերթին, նույնպես բարդ եւ վտանգավոր աշխատանք է: 

Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ հաջորդ ակցիան տեղի կունենա հինգշաբթի օրը՝ ժամը 11-ին, կրկին կառավարության շենքի դիմաց:
Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ա՛յ, սա սենսացիա է. Հ. Ա.-ն ոլորտ է հայտնաբերել, որտեղ խելքն անհրաժեշտ է’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.2 մլն դոլար’