Անձնագրային վարչության աշխատակցուհիներին խնդրել են վերադառնալ աշխատանքի

136

Թալիբները Աֆղանստանում անձնագրային վարչության բոլոր աշխատակցուհիներին խնդրել են վերադառնալ իրենց աշխատավայրերը, հաղորդել է Tolo News- հեռուստաալիքը՝ հղում անելով ՆԳՆ ներկայացուցչի։

Երկուշաբթի Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել է, որ վերսկսվում է Աֆղանստանի քաղաքացիներին անձնագրերի հանձնումը։ Նա նշել է, որ այդ որոշումը կայացվել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հանդիպման ընթացքում։

ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ներկայում նոր անձնագրերը կտրվեն «Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն» գրառմամբ, ինչն օգտագործվում էր աֆղանական նախկին կառավարության կողմից։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍաակաշվիլին նամակ է ուղարկել կալանավայրից
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ի կարծիքով՝ Իրանը առաջ է գնացել միջուկային մշակումների ոլորտում