‘Անձրևի մասով մեր օրենսդրությունն անկատար է. Մամուլ ‘

811

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Երեկ Ազատության հրապարակում ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել անձրևանոց տեղադրել՝ պատճառաբանելով, որ երկնքից մաղվող մանր կաթիլները դեռևս չի կարելի անձրև համարել: Բանակցություններից հետո անձրանոցն ի վերջո տեղադրվել է:

«ՉԻ» — Ոստիկաններն, իհարկե, մեղավոր չեն, որ անձրևի մասով մեր օրենսդրությունն անկատար է: Երևի բացն անհապաղ լրացվեր, և օրենքով ամրագրվեր հետևյալը. «Անձրև է համարվում այն բնական երևույթը, որի ժամանակ նկատվում է երկնքից ջրի կաթիլների անկում, և որպես հետևանք տվյալ տարածքի և տարածքում առկա ՀՀ քաղաքացիների արտաքին մակերևույթի կամ ամբողջական թրջում: Անձրևանոցի տեղադրումը և հետագա շահագործումը թույլատրվում է միայն անձրևի ժամանակ՝ տվյալ տարածքում ՀՀ նախագահի նախկին թեկնածուի առկայության պայմաններում և վերջինիս կողմից պահանջվող փաստաթղթերի ներկայացումից հետո՝ ոչ ուշ, քան 15 րոպեի ընթացքում»: Եթե այսպիսի հստակ չափորոշիչներ սահմանվեն, ոչ անհարկի ներքաղաքական լարվածություն կունենանք, ոչ էլ թրջված առաջնորդներ:


Նախորդ հոդվածը‘Բնապահպաններն ունեն «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի նախընտրելի թեկնածու ‘
Հաջորդ հոդվածը‘Սլավեն Բիլիչ. Մենք կկանգնեցնենք Յուրա Մովսիսյանին’