‘
Ճապոնացին, որ գրեթե 30 տարի միայնակ, մերկ ապրել է անմարդաբնակ կղզում, բռնի կերպով վերադարձրել են քաղաքակրթություն, հաղորդել է Mirror պարբերականը:
Մասաֆումի Նագասակին Ռյուկյու կղզեխմբի անմարդաբնակ կղզիներից մեկում բնակություն է հաստատել 1989 թվականից՝ առանց կրակի, սնունդի, հագուստի ու կապի միջոցների: Եվ նա երազում էր մեռնել այդ կղզում՝ «թայֆունի ժամանակ, ոչ մեկին չանհանգստացնելով»:
Չնայած նրա ցանկությանը՝ տեղի իշխանությունները գրիպով հիվանդացած 82-ամյա Նագասակիին տեղափոխել են կղզուց և արգելում են վերադառնալ; Նրան տեղավորել են ծերանոցում:
Լրագրողները պարզել են, որ նախկինում Նագասակին ընտանիք է ունեցել՝ կին և երկու զավակ, աշխատել է որպես լուսանկարիչ: Ինչ-որ պահի նա որոշել է փախչել քաղաքային կյանքից, բայց սկզբում ծրագրած է եղել կղզում անցկացնել երկու տարուց ոչ ավելի:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘