«Յուվենտուսը» պաշտոնական կայքում հրապարակել է նախագահ Անդրեա Անյելիի նամակը ակումբի բաժնետերերին` Եվրոպայի Սուպերլիգայի կարևորության վերաբերյալ:
«Սա հարթակ չէ, որտեղից պետք է կրկնել Սուպերլիգայի տեղծման պատճառները, բայց պատեհ առիթ է տեղեկացնել ձեզ, որ նոր մրցաշարը, որի նպատակն է աշխարհին ներկայացնել ֆուտբոլի պատմության լավագույն մրցաշարը, հիմնված է երեք հիմնական արժեքների վրա, որոնց նպատակն է ապահովել ֆուտբոլային ոլորտի կայունությունը:
Առաջինը՝ ծախսերի վերահսկման և տարբեր մրցաշարերում հավասար մրցակցության ապահովման ընդհանուր շրջանակ:
Երկրորդը՝ համերաշխության և փոխօգնության սկզբունքների ամուր հանձնառություն:
Երրորդը՝ կենտրոնացում եվրոպական մրցաշարերում թիմերի ելույթների վրա և այն, թե ինչպես են ակումները նպաստում երիտասարդ ֆուտբոլիստների զարգացմանը ՝ որպես սպորտային արժանիքների նոր սկզբունքների հիմնական տարրեր:
Սա նոր մերիտոկրատական պարադիգմա է և վերադարձ ծախսերի վերահսկման և թափանցիկության հիմունքներին: Ծրագրի առանցքում այն կունենա երեք կատեգորիայի շահագրգիռ կողմեր.
1) Երկրպագուներ, որոնք թելադրում են շուկայի պահանջարկը.
2) Ֆուտբոլիստներ, որպես շոուի հիմնական աստղեր` ինչպես ակումբային, այնպես էլ միջազգային մրցաշարերում.
3) Ներդրողները, ովքեր վերցնում են ոլորտի ողջ ռիսկն իրենց վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: