‘
Իր նախադեպը չունեցող սկանդալ է տեղի ունեցել Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի՝ «Թերեկ» — «Ռուբին» (0:0) խաղի վերջնամասում եւ այն Ռուաստանում այժն ամենաքննարկվող թեման է:
Հանդիպման 87-րդ րոպեին մրցավարը «Թերեկի» պաշտպան Ռազվան Ուցիեւին ցույց է տվել կարմիր քարտ, որից հետո մարզադաշտում անսպասելի հնչել է ստադիոնի հաղորդավարի հայտարարությունը, որ «մրցավարը» ծախված է:
Սկանդալն այնքան հնչեղ էր, որ Չեչնիայի ղեկավար եւ «Թերեկի» պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե այդ ինքն է վիրավորել մրցավարին, քանի որ վերջինս իսկապես ծախված է եղել եւ դա առաջն դեպքը չի:
Ու չնայած Կադիրովը ներողություն է խնդրել իր արարքի համար բոլորից, բացի՝ մրցավարից, սակայն ակնհայտ էր, որ իրականում նա ընդամենը իր վրա էր վերցրել մեկ այլ անձը կատարած գործողությունը, քանի որ դժվար թե Չեչնիայի նախագահին պատժեն:
‘