‘Անշարժ գույքի շուկայում աննախադեպ միտում է արձանագրվել. Մամուլ’

1046

«ՀՀ կադաստրի պետական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա հունվար ամսին` Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը, ըստ որի մի շատ տարօրինակ ու աննախադեպ միտում է արձանագրվել: Կտրուկ նվազել են գործարքները:

Այսպես, բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների առուվաճառքների թիվը, 2012 թվականի հունվար ամսվա համեմատ, Երևանում նվազել է 30 տոկոսով, իսկ մարզերում` մոտ 24 տոկոսով: Անհատական բնակելի տների առուվաճառքների թիվը այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ, Երևանում նվազել է մոտ 17 տոկոսով, իսկ մարզերում` 28 տոկոսով: Գործարքների թվի այսպիսի նվազում Հայաստանում արձանագրվել է միայն ճգնաժամային համարվող 2009 թ-ին: Անցած տարվա հունվարի համեմատ արձանագրվել է դոլարով արտահայտված գների մի փոքր աճ` մեկ տոկոսից պակաս: Բայց գործարքների թվի այսպիսի կտրուկ նվազումը թույլ չի տալիս պնդել, որ անշարժ գույքի` արդեն չորս տարի շարունակվող էժանացումը դադարել է»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Նախագի քեփին կպնում չի, ուժը գյուղապետին ա պատում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’