«Ալիք Մեդիան» հրապարակել է երկու տեսանյութ։ Առաջինը Բաբկեն Արարքցյանի ելույթն է ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 28-ի նիստում, երբ քննարկվում էր անկախության հանրաքվե անցկացնելու հարցը։ Երկրորդը նույն թվականի սեպտեմբերի 21-ին է, երբ Արարքցյանն արդեն ներկայացնում էր անկախության հանրաքվեի արդյունքը։
«Ալիք Մեդիան» գրել է, որ այս երկուսը միակցել է ցույց տալու համար այդ ժամանակվա գործիչների հաշվարկելու ճշգրտությունն ու քաղաքական կուրսի հետեւողականությունը։