‘ Անչելոտիին բարկացնում են ֆուտբոլիստների հետ մեղմ լինելու մասին կարծիքները’

748

Մադրիդի «Ռեալի» վերջին անհաջողություններից հետո շատ են կարծիքներն այն մասին, որ ֆուտբոլիստները վատ են խաղում, քանի որ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բավականաչափ խիստ չէ: Իտալացի մասնագետը հայտարարել է, որ իրեն զայրացնում են նման խոսակցությունները:

«Ոչինչ ինձ այնքան չի բարկացնում, քան կարծիքները, թե ես ֆուտբոլիստների հետ մեղմ եմ: Դա այդպես չէ: Պարզապես ես հարգում եմ նրանց, իսկ նրանք հարգում են ինձ: Մարզչի համար ամենակարևորը ֆուտբոլիստների հետ փոխհասկացվածությունն է, իսկ ես սիրում եմ իմ սաների հետ լավ հարաբերություններ ունենալ»,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից:

Նախորդ հոդվածը‘Պիրլո. «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո ցանկանում էի ավարտել կարիերաս’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ. «Այո, արդյունքները գոհացուցիչ չեն, բայց «Ռեալում» հրաշալի ֆուտբոլիստներ կան, ովքեր կհաղթահարեն այս իրավիճակը»’