‘Անչելոտին «Բավարիային» տրանսֆերային պահանջներ չի ներկայացրել’

809

«Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ Կարլո Անչելոտիի հետ արդեն քննարկել են հավանական տրանսֆերների հարցը: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Անչելոտին «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Խոսեպ Գվարդիոլային:

«Անչելոտին դեռևս ԱՄՆ-ում է: Նրա հետ պայմանագիր կնքելուց հետո հանդիպում չենք ունեցել, բայց կապի մեջ ենք եղել: Նա մեզ ֆուտբոլիստների ցանկ չի ներկայացրել: Անչելոտին հիանալի գիտի, թե մենք որքան ուժեղ կազմ ունենք, այնպես որ՝ այս հարցի շուրջ չեն կարող խնդիրներ առաջանալ»,-Ռումենիգեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը նոր ԸՕ-ի ընդունման կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ առաջին շրջանի լավագույն աջ կիսապաշտպան’