‘
Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն հասցրել է պատմություն կերտել իր նոր թիմի հետ:
Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Անչելոտիի գլխավորությամբ «Բավարիան» իր պատմության լավագույն մեկնարկն է անցկացրել: Ընթացիկ առաջնությունում «Բավարիան»՝ 5 խաղում 5 հաղթանակ է տոնել խփելով 20 գնդակ, իսկ սեփական դարպասը պահելով անառիկ:
Գերմանիայի առաջնությունում «Բավարիան» հաղթել է «Վերդերին» (6:0) եւ («Շալկեին») (2:0): Երկրի Գավաթի խաղարկությունում մյունխենյան ակումբը 5:0 հաշվով հաղթել է «Կառլ Ցեյսին»: Ռուսական «Ռոստովը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում եւս զիջել է «Բավարիային» 0:5 հաշվով:
‘