‘Անչելոտին դեմ չէ աշխատել Անգլիայում’

746

«Չելսիի» նախկին մարզիչ Կառլո Անչելոտին դեմ չէ վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա: Սակայն այս մրցաշրջանում դեռևս պատրաստ չէ վերադառնալ աշխատանքի: Լուրեր կային, որ իտալացի մարզիչը, ով ժամանակին մարզել է անգլիական ակումբը, կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյոյին:

-Պրեմիեր լիգան առաջնահերթ է: Թեպետ ես շատ լավ փորձ եմ ունեցել Իսպանիայում և Ֆրանսիայում: Ամենակարևորը սկսելն է, մրցունակ թիմ գտնելը: Շատ լավ կլինի, եթե այն Անգլիայից լինի,- BBC-ի հետ հարցազրույցում ասել է իտալացի մարզիչը և հավելել:- Ես մինչև  մրցաշրջանի ավարտը չեմ վերադառնա աշխատանքի եւ կփորձեմ ակումբ գտնել մյուս մրցաշրջանում: Խոսքը միայն Անգլիայի մասին չէ, կարող  է լինել նաև ուրիշ երկրից, բայց ես հիմա չեմ վերադառնա աշխատանքի:

Նախորդ հոդվածը‘Նեմանյա Մատիչը սպառնում է հեռանալ Սերբիայի հավաքականից, եթե …’
Հաջորդ հոդվածը‘Ֆիգու. « Պետք է հավատալ Ժոզեին ու նրա սկզբունքներին»’