‘Անչելոտին դեմ չի լինի վերադառնալ «Ռեալ», ՊՍԺ կամ «Չելսի»’

628

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատրաստ է դարձյալ ընդունել թիմը գլխավորելու առաջարկը:

Իտալացի մասնագետը հեռացվել էր աշխատանքից նախորդ մրցաշրջանի ավարտից հետո՝ անբավարար արդյունքների համար:

«Վերադառնալ «Ռեա՞լ»: Իսկ ինչու՝ ոչ: Կամ, ասենք, ՊՍԺ կամ «Չելսի»: Ինձ լավ եմ զգացել այդ թիմերից յուրաքանչյուրում: Ասել եմ, որ որոշում կկայացնեմ հաջորդ մրցաշրջանում: Արդեն մերժել եմ որոշ ակումբների»,- Rai1-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Մուլտֆիլմ՝ «Ռեալ»-«Բարսելոնա» խաղի մասին’