‘Անչելոտին երեք անընդմեջ պարտություն է կրել մադրիդյան դերբիում’

849

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մինչ օրս միակ մարզիչ է, ով երեք անընդմեջ պարտություն է կրել մադրիդյան դերբիում:

Երրորդ պարտությունը «Ռեալը» կրեց երեկ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում՝ երկու անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը «Ատլետիկոյի» հետ արտագնա խաղում:

Մինչ այս խաղը «Ռեալը» 1:0 հաշվով պարտվել էր «Ատլետիկոյին» Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում, իսկ դրանից հետո 2:1 հաշվով զիջել էր Սիմենոեի թիմին Լա Լիգայի երրորդ տուրի շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները’
Հաջորդ հոդվածը‘ Մեսսին հայտավորվել է «Էլչե»-ի դեմ գավաթային խաղին’