‘Անչելոտին ճանաչվել է Պրեմիերայի՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ’

893

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոին ճանաչվել է Պրեմիերայի՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը:

Նախորդ ամսում «սերուցքայիններն» իտալացի մասնագետի գլխավորությամբ Պրիմերայի 6 հանդիպում ավարտեցին հաղթանակով. թիմը վաստակեց 18 միավոր, խփեց 24 և բաց թողեց 4 գնդակ:

«Ռեալ»-ն ապրիլին 9-1 հաշվով ջախջախեց «Գրանադա»-ին, այնուհետև հաղթեց նաև «Էյբար»-ին (2-0), «Մալագա»-ին (3-1), «Սելտա»-ին (4-2) և «Ալմերիա»-ին (3-0):

Իսպանիայի մրցաշարային աղյուսակում «Ռեալ»-ը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ երկու միավորով զիջելով առաջատար «Բարսելոնա»-ին:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Բեկենբաուեր. «Գյոտցեն իրեն պատանու պես է պահում»’