‘ Անչելոտին ներողություն է խնդրել Իսկոյին փոխարինելու համար’

614

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ հանդիպումից հետո (1:1) բացատրել է, թե երկրորդ խաղակեսում ինչու է փոխարինել Իսկոյին: Դրա հետ մեկտեղ իտալացի մասնագետը շեշտել է, որ չի պատրաստվում ուշադրություն դարձնել ուրիշների կարծիքներին, քանի որ հավատում է, որ իր գործողություններն օգնում են թիմին:
«Մարզիչը հետեւում է խաղին եւ փոփոխություններ կատարում, քանի որ հավատում է, որ դրանք կօգնեն թիմին: Եթե երկրպագուները դա չեն հասկանում, ցավում եմ: Սակայն ես այդպիսի որոշում ընդունեցի, քանի որ ցանկանում էի թիմում հավասարակշռություն մտցնել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Բլատեր. «Ռուսաստանը կպատժվի, եթե չպայքարի ռասիզմի դեմ»’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Անդրեասյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Միլսին’