‘Անչելոտի. «Անգլիայի մարզադաշտերում բռնություն չկա»’

754

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին քննադատել է իսպանացի երկրպագուներին: Իտալացի մասնագետի խոսքով՝ նա հաճախ է վիրավորանքներ լսում Իսպանիայի մարզադաշտերում:

«Անգլիայի մարզադաշտերում բռնություն չկա: Այնտեղի մարզադաշտերի մոտ ոստիկաններ չեն կանգնում խաղերից առաջ: Անգլիայում քեզ չեն հայհոյում, իսկ թիմերի երկրպագուները չեն հարձակվում իրար վրա: Անգլիայում ինձ երբեք չեն հայհոյել ստադիոնում, իսկ Իսպանիայում վերջերս ֆանատներից մեկն ամբողջ խաղի ժամանակ վիրավորական արտահայտություններ էր անում իմ հասցեին: Դա քաղաքավարության հարց է, որի մասին խոսում եմ որպես իտալացի: Կարծում եմ՝ այդ հարցում կարող ենք լինել ավելի լավը: Ֆուտբոլում բռնությունը դատապարտելը շատ կարևոր է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Պիրլոյի տպավորիչ հաղթական գոլը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները կրկին քվեարկում էին ուրիշի փոխարեն (ֆոտո)’