‘
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ակնարկել է, որ Իսկոն և Խամես Ռոդրիգեսը կարող են միասին հանդես գալ «Ռայո Վալյեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում, կամ նրանցից մեկը կարող է փոխարինել Գարեթ Բեյլին։
«Ես կարող եմ դաշտ դուրս բերել և´ Իսկոյին, և´ Խամեսին։ Նրանք առաջ էլ են միասին խաղացել։ Սա նրանց երկուսի միջև մրցակցություն չէ։ Բարեբախտաբար, մենք երկուսին էլ ունենք մեր տրամադրության տակ, և դա խնդիր չէ։ Նրանք կարող են մի քանի դիրքերում խաղալ։
Բացի դրանից, Բեյլը ոտքի հետ խնդիր ունի, և մենք պետք է սպասենք՝ տեսնելու՝ կկարողանա՞ նա խաղալ։ Կարծում եմ՝ մենք ունենք աշխարհի լավագույն թիմը։ Մեզ դեռ շատ խաղեր են սպասվում, և ես կարիք կունենամ փոփոխելու խաղացողներին։ Ճիշտ չէ, որ որոշ խաղացողներ ավելի կարևոր են, քան մյուսները:
Վստահ չեմ, որ կդառնանք չեմպիոն, նույնիսկ եթե հաղթենք բոլոր խաղերում: «Բարսելոնան» առաջատարն է, ամեն ինչ նրանց ձեռքերում է»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
‘